Թուրքական Բոդրում նավահանգստում հայտնված հայ գործարար Սամվել Կարապետյանի զբոսանավը խիստ տպավորել է թուրքական հեղինակավոր «Հուրիեթ» պարբերականին, որն այդ մասին լուրը տեղադրել է հունիսի 20-ի համարի առաջին էջում:

Պարբերականը գրել է, որ հայազգի ռուս միլիարդատեր Սամվել Կարապետյանի 120 մլն դոլարանոց զբոսանավը լիցքավորման համար կայանել է Բոդրումում:

Թերթը մի շարք մանրամասներ է հաղորդել Սամվել Կարապետյանի Garcon տեսակի զբոսանավի վերաբերյալ՝ նշելով, որ այն ունի 87 մետր երկարություն, 6 հատ սուպեր լյուքս սենյակ: Բացի այդ, զբոսանավի վրա կան ռուսական բաղնիք, մեծ ջակուզի ու դիսկոտեկ: Զբոսանավի վրա ծառայություն մատուցող 28 հոգանոց անձնակազմը մնում է նավում: «Հուրիեթ»-ը հայտնում է նաև, որ նավի վրա կարող է ուղղաթիռ կայանել: