2017 թ. հունիսի 20-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի Շահեն Հարությունյանի դեմ Երևանի քաղաքապետարանի հայցը:

Վերջինս պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաք անցկացնելու համար:

Շահեն Հարությունյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Հիշեցնենք՝ 2017 թվականի մարտի 16-ին «Հաց բերող»՝ Արթուր Սարգսյանի մահվանը հաջորդած օրերին՝ ի հիշատակ նրա՝ Շահեն Հարությունյանի նախաձեռնությամբ բողոքի ակցիաներ անցկացվեցին Երևանում: