Տեսանյութերից մեկում նկատեցինք, որ Կարեն Կարապետյանը չի զբաղեցնում այն աթոռը, որը իրենն է ի պաշտոնե, ինչպես նախատեսվում է արարողակարգով:
Վարչապետի աթոռին կախված է իր կոստյումը, սակայն ինքը զբաղեցնում է նախարարներից մեկի տեղը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 21-ին, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարչապետին հարցրեց, թե հավանական է, որ եկող տարի նա զբաղեցնի փոխվարչապետի կամ որևէ նախարարի պաշտոն:
Լուսանկարն ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: