Կանադայի Joint Task Force 2 հատուկ նշանակության ուժերի՝ Իրաքում տեղաբաշխված խմբի դիպուկահարն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալին ոչնչացրել է 3 կիլոմետր 540 մետր հեռավորությունից: Հունիսի 22-ին այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:
Այս տեղեկատվությունը հավաստել են Կանադայի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարությունում, բայց այլ մանրամասնություններ չեն հայտնել: Այդ կատեգորիայում նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Քրեյգ Հարիսոնին, որը 2009 թվականին Աֆղանստանում զինյալին ոչնչացրել է 2 կիլոմետր 475 մետր հեռավորությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:-0-/34/ 11.19 դիպուկահար, ԻՊ-ի զինյալ, ոչնչացում, հեռավորություն, ռեկորդ: