Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքները, ծախսած միջոցներն արտաքին և ներքին պարտքի վերաբերյալ վիճակագրությունը:
Նախարարի ներկայացրած վիճակագության համաձայն՝ ՀՀ արտաքին պարտքը շարունակում է աճել, մոտենալով ՀՆԱ-ի 50 տոկոսին: Հարցին՝ մինչև ե՞րբ պետք է պետությունը պետական պարտքն ավելացի, նախարարը նշեց, որ պարտքի մեծացումը խնդիր չէ և անհայտ է, որ եթե պետության եկամուտները չեն հերիքում, ստիպված պետք է պարտք վերցնել: «Մենք շարունակելու ենք պարտք վերցնել, բայց պետք է նաև կամաց-կամաց կարգավորենք հարաբերական ցուցանիշները, բայց հստակ է մի բան՝ մենք պետք է պարտք վերցնենք, որ տնտեսությունը զարգանա և պարտք-ՀՆԱ ցուցանիշը պետք է կարգավորենք և պետք է ջանքեր գործադրենք, որ մեր ծախսերը վերաիմաստավորենք, որը կտանի տնտեսության զարգացմանը»,-նշեց նախարարը:
Խոսելով կատարած ծախսերի մասին՝ նախարարը նշեց, որ մեր ընդհանուր ծախսերը կազմել են 1449,1մլրդ դրամ, որի մեջ փոքր թիվ են կազմում կապիտալ ծախսերը, որի հետևանքով դժվար է տնտեսության զարգացման մասին խոսել. «Տնտեսության զարգացում և տնտեսական աճ ունենալու համար պետք է կապիտալ ծախսերն ավելացնել»,-շեշտեց Արամյանը:
Նախարարը նաև հավելեց, որ պետութունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և կիրառման շնորհիվ հնարավոր լինի ցանկացած աշխատանքի ՕԳԳ-ն բարձրացնել, միևնույն ժամանակ՝ նվազեցնել աշխատողների թիվն, ինչն էլ կբերի ծախսերի կրճատման: