Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայում սեփական գրասենյակի հարեւանությամբ գնդակահարել են 57-ամյա գործարար Վաչիկ Աբգարյանին:
Վաչիկ Աբգարյանը ղեկավարում էր Մոսկվայի «Կապ-ստրոյ» շինարարական ընկերությունը 2012 թվականից:
Սպանությունից արդեն տևական ժամանակ է անցել, բայց իրավապահ մարմինները դեռևս որևէ մանրամասներ չեն հաղորդել:
Ինչպես հաղորդում է Российский Диалог-ը, գործարարի սպանության ամենահավանական վարկածն այս պահին դիտարկվում է պատվիրված սպանութունը: Առավոտյան ժամը 8.00-ին ոստիկանությունում տեղեկություն է ստացվել այն մասին, որ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել մի տղամարդու ուղղությամբ և փախուստի դիմել:
Հետաքրքրական է, որ ռուսական TASS-ը, հենվելով իր աղբյուրի վրա, գրել է, որ խոսքն ինքնասպանության մասին է. աշխատանքի վայր ժամանած Վաչիկ Աբգարյանը դուրս է եկել մեքենայից, որը վարել է նրա որդին, շրջանցել է շինությունն ու կրակել սրտին։
Մինչ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները փորձում են պարզել հունիսի 27-ի առավոտյան Մոսկվայում հայ գործարար Վաչիկ Աբգարյանի մահվան հանգամանքները, ԼՈւՐԵՐ.com-ի ուշադրությունը գրավեցին այն բացասական կարծիքները, որոնք ռուս օգտատերերն արտահայտել են հայ գործարարի սպանության մասին հրապարակման տակ: