Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը:

Աբրահամ Խաշմանյանի թիմը Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմա»-ին:

Դիմակայությունն ավարտվեց հայկական թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Խաղի 39-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչը հաղթանակ բերեց մերոնց: