ՀՀԿ-ական պատգաավոր Միհրան Պողոսյանն այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին հարց ուղղեց՝ արդյոք Արցախի ԱԻՆ աշխատակիցների հետ ՀՀ ԱԻՆ-ը ծրագրեր է իրականացնում և արդյոք արագ արձագանքման համակարգի արդիականացման համար ԱԻՆ-ը քայլեր ձեռնարկում է: Պատգամավորի հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ Արցախի հետ իրականացվում է համադրված և փոխլրացնող գործընկերային համագործակցություն: «Արցախի ԱԻՆ ստորաբաժանումները գործում են ինքնավար Արցախի պետական բյուջեից հատկացվող հատկացումների հաշվին և մենք իրենց հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնացում՝ անհրաժեշտության պարագայում մեր գործընկերներին տրամադելով մեր փորձը»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով պատգամավորի հարցին՝ ի՞նչ է անում նախարարությունը արագ ազդարարման համակարգի արդիականացման համար, նախարարը պատասխանեց. «Արագ, վաղ արձագանքման համար արդիականացնում ենք շչակները, ժամանակակակից հեռախոսային կապի միջոցները և այդ աշխատանքների համար միջազգային ընկերությունների հետ ենք համագործացում»:
Պատգամավորը փորձեց ճշտել՝ արդյոք Արցախի ևՀայաստանի ԱԻՆ ծառայություններն անհրաժեշտության դեպքում կարող են հանդես գալ որպես մեկ միասնական համակարգ, որին ի պատասխան՝ նախարարը հավելեց. «Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ պետք է գործենք որպես մեկ միասնական համակարգ»:
Խոսելով ապաստարանների մասին՝ նախարարը նշեց, որ Հայաստանում կառուցված ապաստարանները կառուցվել են սառը պատերազմի ոգուն համահունչ, ուստի նախարարությունը պլանավորում է կառուցել նոր ապաստարանների ցանց: