
Ամերիկյան New York Post պարբերականը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մասին «հոդված» է գրել, որը բաղկացած է ընդամենը 3 բառից:
Հետաքրքրական է, որ անդրադարձի վերնագիրը (New York Post-ը՝ Թրամփի «թվիթ»-ների մասին) շատ ավելի երկար է, քան բուն տեքստը:
«Կա՛նգ առ, ուղղակի կա՛նգ առ»,- գրված է նյութում:
Հավելենք, որ ԱՄՆ նախագահը բավական ակտիվ է Twitter սոցցանցի իր միկրոբլոգում, որտեղ հաճախակի արվող գրառումները («թվիթ») սկանդալների պատճառ են դառնում: