Մոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով բազմաթիվ չվերթներ են հետաձգվել: Ինչ վերաբերում է դեպի հայաստան չվերթներին, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը նշեց, որ քամու պատճառով միայն շաբաթ օրն են մի քանի չվերթներ ուշացումով ժամանել:

«Այսօր Մոսկվայից եկեղ բոլոր չվերթները ժամանակին ժամանել են»,- ասաց Աբրահամյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել էր 70 ավիաչվերթ, ևս հինգն ընդհանրապես չեղարկվել էին: Այս մասին հայտնել էր ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ պատճառը Մոսկվայում եղանակային պայմանների կտրուկ վատթարացումն էր:

Այսպիսով, միայն Դոմոդեդովո օդանավակայանում հետաձգվել էին 66 ավիաչվերթ, եւս մեկը՝ չեղարկվել: Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել էին 11 ավիաչվերթ, եւս չորսը՝ չեղարկվել: