«Հայաս­տանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 80 մլն դոլարի չափով վարկ է վերցրել «Ասիական զարգացման բանկ»-ից՝ էլեկտրաէներգի­այի բաշխման և էներգետիկ անկախության և արդյունավետության բարձրացման համար:

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ եթե վարկը վերցվել է տեխնիկական վերազինման համար, բնական է, որ ՀԷՑ-ի ծախսերը կավելանան և ծախսի տեսակետից՝ այն մաս-մաս կմտնի գնագոյացման մեջ. «Այս պարագայում, բնականաբար, սակագնի մեջ փոփոխություն կլինի և գուցե գինը ավելանա, բայց սա ՀԷՑ-ի որոշելիքն է»:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի համոզմամբ՝ ՀԷՑ-ը մասնավոր ընկերություն է և ինքն է որոշում իր քաղաքականությունը: «Վարկ է վերցել, ինչպես այն կծախսի, ինչ տոկոսադրույքով է վերցրել և այլն, մենք այս պահին որևէ բան չգիտենք, հետևաբար, վաղաժամ եմ համարում անհանգստությունը, թե ՀԷՑ-ը սակագինը կավելացնի»:

Տնտեսագետը վաղաժամ համարեց սակագնի բարձրացման մասին հանրության մեջ առկա անհանգստությունը, քանի որ դեռ գնագոյացման փոփոխության վերաբեյալ որևէ լուրջ ուսումնասիրություն չի դրվել քննարկման սեղանին. «Եթե սակագինը կբարձրացնեն՝ դա պայմանավորելով վարկի տոկոսադրույքի մարման հետ կամ վարկի սպասարկման հետ, այդ ժամանակ նոր՝ այս հարցը կարող է դառնալ հանրային լայն քննարկման առարկա»,-նշեց տնտեսագետը:

Ա. Սուքիասյան