Երևանում հուլիսի 4-5-ին կայացել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների հերթական փուլը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է համաձայնագրի նախագծի տեքստը, գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների ցանկերը, որոնց մասով Կողմերն առաջարկել են կիրառել սակագնային արտոնություններ:

Հայկական պատվիրակությունը բանակցություններին ղեկավարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: