ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփը չի կարողացել ներկա գտնվել G20 գագաթաժողովին մասնակցող նախագահների կանանց համար նախատեսված միջոցառմանը։ Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, հյուրանոցը արգելափակված էր ցուցարարների կողմից։
«Մենք դեռ ոստիկանության կողմից թույլտվություն չենք ստացել դուրս գալ հյուրանոցից»,- գործակալությանը հայտնել է Մելանյա Թրամփի ներկայացուցիչը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր,Թրամփի ընտանիքը մնացել էր Համբուրգի սենատի տանը, քանի որ նրա ադմինիստրացիայի ներկայացուցիչները չեն կարողացել նախագահի համար հյուրանոց գտնել։
Համբուրգում արդեն երկու օր է անցկացվում են զանգվածային բողոքի ակցիաներ։ Նրանք բողոքում են հուլիսի 7-ին մեկնարկող G20 գագաթնաժողովի դեմ:
Բախումների ընթացքում ավելի քան 100 ոստիկան է վիրավորվել։