Այսօր Վրաստանի պետական վարչակազմի փակ առանձնատներից մեկում տեղի կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը: Ինչպես տեղեկացրել են Trend-ին Վրաստանի կառավարության մամլո ծառայությունից, հանդիպումը փակ է լինելու ԶԼՄ-ների համար, և թույլատրվելու է միայն լուսանկարել հանդիպման սկզբնական պահին:

Սաակաշվիլին և Իվանիշվիլին 2-րդ անգամ են հանդիպելու Վրաստանում հոկտեմբերի 1-ի իշխանափոխությունից հետո:

Բանակցությունների հիմնական թեման լինելու են սահմանադրական փոփոխությունները, որոնք սահմանափակելու են նախագահի լիազորությունները խորհրդարանն ու կառավարությունը ցրելու հարցում: Նախագահը մտադիր է նոր իշխանություններից պահանջել դադարեցնել նախկին պաշտոնյաների նկատմամբ հետապնդումները: