«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձկավող Ույեն Ռունին պաշտոնապես տեղափոխվեց «Էվերթոն»:

Այս մասին տեղեկացնում է «Էվերթոն»-ի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը կնքել է երկու տարվա պայմանագիր:

Նշենք, որ Ռունին կարիերան սկսել է հենց «էվերթոն»-ում և մանչեսթերյան թիմի է տեղափոխվել 2004 թ-ին:

13 տարվա ընթացքում հարձակվողը մանկունիացիների կազմում դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն (253 գոլ), 5 անգամ հաղթել է ԱՊԼ-ում, մեկական անգամ Չեմպիոնների լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում, Եվրոպայի լիգայում, Աշխարհի ակումբային առաջնությունում, 3 անգամ հաղթել է Լիգայի գավաթի խաղարկությունում, և 4 անգամ էլ նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը:

Տեսանյութը՝ այստեղ: