Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Վազգեն Ռ.-ի գործի դատական քննությունը:
Վազգեն Ռ.-ին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի փետրվարի 2-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում 57-ամյա աբովյանցի Վազգենը ալկոհոլ օգտագործած վիճակում հանրակացարանի իր սենյակում «դիվիդիով» էրոտիկ ֆիլմ է դիտել ու զբաղվել է ձեռնաշարժությամբ:
Այնուհետև ֆիլմը թողնելով միացված՝ նա, գտնվելով ֆիլմի տպավորության տակ, դուրս է եկել հասարակական վայր հանդիսացող հանրակացարանի ընդհանուր օգտագործման միջանցք և այնտեղ գտնվող կանանց ներկայությամբ բացեիբաց շարունակել է զբաղվել… ձեռնաշարժությամբ՝ այսպիսով, ըստ մեղադրանքի, «դիտավորյալ գործողություններով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ»:
Դատարանում Վազգեն Ռ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:
Դատարանը հաշվի է առել Վազգեն Ռ.-ի տարիքը, այն, որ նա նախկինում դատված չի եղել:
Վազգեն Ռ.-ն մեղավոր է ճանաչվել խուլիգանության համար և դատապարտվել է տուգանքի՝ 30 հազար դրամի չափով: