«Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մասին, անդրադառնալով նաև Հենրիխ Մխիթարյանին:
«Մանչեսթեր Յունայթեդը» միանման է գործում հարձակման գծում, նրանց պակասում է կրեատիվությունը:
Սա այն թիմը չէ, որի խաղը դիտելու համար գումար կվճարեք: Եթե դուք վերադառնաք անցյալ, ապա նախկում թիմի խաղը դիտելու համար մեծ սիրով գումար կվճարեիք:
Թիմի կրեատիվությունը ինձ համար մտահոգիչ է: Մանչեսթերյան թիմը չունի ֆուտբոլիստ, ով ոչինչից ինչ-որ բան կստեղծի, ինչպես որ «Սիթի»-ում կամ «Լիվերպուլ»-ում է:
«Լիվերպուլ»-ը շատ տարբերակներ ունի՝ Կոուտինյո, Ֆիրմինո, Լալանա, Մանե, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կա միայն Մխիթարյանը»,- Համանի խոսքը մեջբերում է HITC-ն: