Անապայի Վիտյազևո գյուղում հուլիսի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Ջրափրկարարները հայտնաբերել են տղամարդու և 5 տարեկան երեխայի մարմիններ:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ տղամարդը ՀՀ քաղաքացի է եղել:
Զոհերի հարազատները հայտնել են, որ հայրը մահացել է սրտի կաթվածից՝ փորձելով փրկել խեղդվող դստերը։