Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Հուրգադայում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակման ժամանակ երկու գերմանացու մահվան հանգամանքը: 

«Այժմ մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակման հետևանքով զոհվել է Գերմանիայից այնտեղ հանգստանալու մեկնած երկու քաղաքացի: Այս դժվարին պահին մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց հարազատներին ու մերձավորներին»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչությունից հայտնել են, որ գերմանական իշխանությունները սերտ կապի մեջ են Եգիպտոսի կառավարության հետ և ստանում են ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Եգիպտոսի զբոսաշրջային Հուրգադա քաղաքում հուլիսի 14-ին հանցագործը դանակով հարձակվել է օտարերկրյա զբոսաշրջիկների վրա: Կատարվածի արդյունքում սպանվել է Գերմանիայի երկու քաղաքացի, վիրավորվել են Հայաստանի երկու քաղաքացի, մեկ չեխ ու մեկ ռուս կին: