Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում  Երևանի «Ալաշկերտ»-ը  տնային խաղում այսօր կհյուրընկալի Բորիսովի ԲԱՏԷ-ին:

William Hill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ է համարում բելառուսական թիմին, որի հաղթանակի գործակիցը 1.67:

Դաշտի տերերի հաղթանակի հավանականությունը ունի  4.75, ոչ-ոքին՝ 3.60:

Խաղը տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում, մեկնարկը 20:00-ին, 

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը: