Լիոնի նորընտիր քաղաքապետ բժիշկ Ժորժ Քեփենեքյանը1990 թվականին այցելել է Հայաստան և Արցախ ու մի շարք բարդ վիրահատություններ կատարել:
«Հպարտությամբ տեղեկացա, որ Ժորժին վստահվել է կես միլիոնանոց քաղաքի ղեկավարումը: Նրա պրոֆեսիոնալիզմը և հայրենասիրությունը որևէ կասկած չեն առաջացնում»,- գրել է հայ-ամերիկյան «Ասպարեզ» պարբերականի գլխավոր խմբագիր Աբո Փոխիկյանը:
Նրա խոսքով՝ Ժորժ Քեփենեկյանը մինչ օրս բժշկական խորհրդատվություն և օգնություն է տրամադրում հայ համայնքի անդամներին և Հայաստանի քաղաքացիներին, ովքեր զգում են դրա կարիքը: