Երեւանցի տաքսիստն այսօր իր վարքագծով զարմացրել է Գերմանիայի դեսպանին՝ նրան վերադարձնելով կորցրած հեռախոսը։
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան Facebook–ի էջի հաղորդագրության համաձայն, տաքսու վարորդն իր մեքենայում գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը և այն տարել դեսպանություն։
«Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին»,– ասված է հաղորդագրության մեջ։