Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով հարկային պարտավորության չափով արգելանքի կիրառմանը, նշեց, որ վերջին ամիսների ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ու ՀՀ կենտրոնական բանկը հարկային մարմնի կողմից տնտեսվարողների գույքի ու դրամական միջոցների արգելանքը պարտավորության կիրառումը ապահովելու նպատակով իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի մշակման աշխատանքներ։

Կարեն Կարապետյանը նշեց, որ իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքում։

Վարչապետը արված աշխատանքը մատնանշելուց զատ, սակայն, նշեց, որ  ՊԵԿ-ից ու ԿԲ-ից ակնկալում է հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ  նոր մեխանիզմների իրագործումը։

«Պարոն Հարությունյան, մենք ո՞ւր ենք հասել այս գործով», - ՊԵԿ նախագահին հարցրեց վարչապետը։


Վարդան Հարությունյանն էլ նշեց, որ արդեն մշակվել է  համապատասխան նախագիծ, որը  մոտակա օրերին կստորագրվի։