«Սևանա լիճ» շախմատային միջազգային մրցաշարի հերթական տուրում  Հայկ Մարտիրոսյանը պարտվել է  Մանուէլ Պետրոսյանից:

Հայաստանը ներկայացնող մասնակիցներից պարտություն են կրել Տիգրան Հարությունյանը և Սամվել Տեր-Սահակյանը:  Մրցաշարի առաջատար Ամին Բասեմը ոչ-ոքի է խաղացել Հովհաննես Գաբուզյանի հետ:

7-րդ տուրից հետո 5 միավոր ունեն 3 շախմատիստ՝ Մարտին Կրավցիվը, Թամիր Նաբաթին և Ամին Բասեմը: