ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում ավելի քան 45 հազար մարդ սկյուռիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ի կեսօրին: Բնակելի տներում, դպրոցներում և արտադրություններում էլեկտրականության զանգվածային մարումների պատճառ է դարձել սկյուռիկը, որը դիպել էր էլեկտրահաղորդիչ լարին:

Մասնագետները մոտ մեկ ժամ անց կարողացել են վերականգնել էլեկտրականությունը: