Ամերիկյան Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ երկրորդ տեղում թողնելով Microsoft-ի հիմնադիրներից Բիլլ Գեյթսին: Դա պայմանավորված է հինգշաբթի արձանագրված Amazon-ի բաժնետոմսերի գնի կտրուկ աճով: Այդ մասին հաղորդում է NBC-ն:


Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Amazon-ի բաժնետոսմերի գինը նախորդ գիշեր աճել է ավելի քան 15 դոլարով: Դա նշանակում է, որ Բեզոսը 800 մլն դոլարով դարձել է ավելի հարուստ և գերազանցել Գեյթսին: Հարցը նրանում է, թե որքան ժամանակ բաժնետոսմերի գները կմնան բարձր: NBC-ի գնահատմամբ՝ Բեզոսն ամուր հիմք է դրել, որպեսզի Microsoft-ի հիմնադիրից վերցնի երկրագնդի ամենահարուստ բնակչի կոչումը: