Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը պաշտոնաթողություն է խնդրել այն բանից հետո, երբ հուլիսի 28-ին Գերագույն դատարանը նրան հեռացրել է պաշտոնից կոռուպցիայի կասկածանքի առնչությամբ: Այս մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի դիվանատունը:

Շարիֆը նշել է, որ «լուրջ դժգոհություններ» ունի դատավորների վճի նկատմամբ եւ կօգտագործի «բոլոր հնարավորությունները, որոնք նախատեսված են երկրի Սահմանադրությամբ եւ իրավական նորմաներով», որպեսզի վիճարկի վճիռը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: