Երեկ՝ հուլիսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում ադրբեջանական զինուժի կրակից վիրավորվել է Պառավաքարի բնակիչ,պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված Արթուր Մայրանյանը:

Aravot.am-ի փոխանցմամբ՝ նա երկու երեխաների հայր է: Պառավաքարի գյուղապետի տեղակալ Սարգիս Մարգարյանն ասաց, որ գնդակը կոտրել է Արթուրի թեւի ոսկորները, ապա դիպել մեջքի փափուկ հյուսվածքներին, նրա առողջական վիճակը բավարար է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում