Թուրքական հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 4 ռուս: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հինգաստղանի հյուրանոցից հիվանդանոց  են տարել ՌԴ 4 քաղաքացու, Թուրքիայի 10 քաղաքացու:  Անտալիայում ՌԴ հյուպատոսարանը ճշտում է տեղակատվությունը:

Հայտնի է, որ կրակը բռնկվել է հյուրանոցի խոհանոցում առավոտյան ժամը 8-ին: Հրշեջները տարհանել են ավելի քան 400 մարդու: