Ստամբուլում կանայք երթի են դուրս եկել` «Չդիպչեք իմ հագուստին» կարգախոսի ներքո:
Կանայք հանդես են եկել բռնության և ավանդաբար հագնվելու տղամարկանց պահանջների դեմ. «Մենք չենք հնազանդվի, լռի, վախենա, մենք կդիմակայենք»:
Ցույցի մասնակիցներն իրենց ձեռքում բռնել են ջինսե շորտեր, թեթև շապիկներ՝ այդպիսով ցուցադրելով պահպանողականներին նյարդայնացնող հագուստ և պահանջելով հարգել իրենց իրավունքները: