Հայաստանցի 50 կգ քաշային ըմբիշ Կարեն Զուրաբյանը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ գոտեմարտում համառ պայքարում չկարողացավ հաղթել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Մուխթարովին եւ արծաթե մեդալ նվաճեց:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը: