Ռոսսելխոզնադզորը Թուրքիայից Նովոռոսիյսկի նավահանգիստ հասած 94 տոննա ծիրանը հետ է ուղարկել:
Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ ստուգման ժամանակ մրգի խմբաքանակի մեջ հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսը, որը Ռուսաստանի համար կարանտինային օբյեկտ է: Գերատեսչությունում ընդգծել են, որ ծիրանի բեռի մուտքը Ռուսաստան արգելվել է՝ երկրի տարածքում դրա տարածումը կանխելու նպատակով:
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը Վլադիվոստակի նավահանգստում հայտնաբերել է 38 տոննա ներմուծված թունավոր պտուղ։