Եվրոյի եւ արժութային դաշինքի նկատմամբ եվրոգոտու բնակիչների վստահությունը հասել Է 2004 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին, ինչի մասին վկայում են Եվրահանձնաժողովի պատվերով «Եվրոբարոմետր» սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները: Այդպիսով, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումից հետո եվրոգոտում եւ ամբողջ Եվրամիությունում լավատեսությունը շարունակում Է աճել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրոբարոմետր»-ի տվյալներով՝ ներկայում եվրոգոտու քաղաքացիների 73 տոկոսը պաշտպանում Է իրենց երկրների անդամակցությունը արժութային դաշինքին, վերջին մեկ տարվա ընթացքում նրանց բաժինն ավելացել Է 3 տոկոսային կետով: 2012 թվականին պարտային ճգնաժամի ֆոնին այդ ցուցանիշն ընկել Էր մինչեւ պատմական նվազագույնը՝ 62 տոկոս: Եվրոգոտու անդամակցությամբ ամենից ավելի գոհ են լյուքսեմբուրգցիները. բնակչության 85 տոկոսը պաշտպանում Է եվրոյի եւ արժութային դաշինքի գաղափարը: Երկրորդ տեղը բաժանել են միանգամից երեք երկրներ՝ Իռլանդիան, Սլովենիան եւ Էստոնիան (83-ական տոկոս): Արժութային գործընկերությանը ամենից քիչ վստահում են Իտալիայում (58 տոկոս):
Ընդհանուր առմամբ եվրոպացիների 56 տոկոսը լավատեսորեն Է տրամադրված ԵՄ-ի հեռանկարների նկատմամբ այն դեպքում, երբ 2016 թվականի աշնանը նրանք կազմում Էին 50 տոկոս: Միության նկատմամբ վստհահությունն ավելացել Է 6 տոկոսային կետով՝ մինչեւ 42 տոկոս: «Եվրամիության նկատմամբ վստահությունն աճում Է՝ հասնելով 2010 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին»,-ասված Է հետազոտության արդյունքների վերաբերյալ տարածված մամուլի տեղեկագրում: Լավատեսների թվի ամենազգալի ավելացումը դիտվել Է Ֆրանսիայում (55 տոկոս, աճը՝ 14 տոկոսային կետ), Դանիայում (70 տոկոս, աճը՝ 13 տ.կ) եւ Պորտուգալիայում (64 տոկոս, աճը՝ 10 տ.կ), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: