Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ադրբեջանում դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, նախորդ շաբաթ Բաքվի գլխավոր քննչական մեկուսարանի ղեկավարությանը Իսրայել արտահանձվելու վերաբերյալ խնդրագիր էր ներկայացրել, որը փոխանցվել է Ադրբեջանի արդարադատության նախարարությանը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Լապշինի Իսրայել արտահանձվելու վերաբերյալ դիմումը փոխանցվել է Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, բայց դեռևս նախարարությունից պատասխան չենք ստացել: Մենք այժմ սպասում ենք պատասխանի»,- ասել է Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը: