Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիբիրում ձկնորսության է մասնակցել, համացանցում է հայտնվել Պուտինի դիմակին ամրացված տեսախցիկի միջոցով արված տեսագրությունն ու լուսանկարները:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Պուտինը ջրի տակ գայլաձուկ (щукa) որսում, այնուհետև բարձրանում է մոտորանավակի վրա ու ասում՝ գնա՛ցինք: