Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում օգոստոսի 7-ի առավոտյան խափանումներ են դիտվում Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Ռուսաստանում: Այդ մասին ասված է Downdetector ծառայության էջում, որը հետեւում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

 


Ըստ նրա տեղեկատվության, խափանումը խանգարել է Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լատվիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Ռուսաստանի եւ մի շարք այլ երկրների օգտատերերին: Facebook-ի հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունն աշխատում է վերացնել անսարքությունները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: