Մանհեթենի Trump SoHo հյուրանոցի ճակատին օգոստոսի 7-ին հայտնվել է ռուսական եռագույնի ֆոնին ժպտացող ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերի պրոյեկցիան: Օգոստոսի 8-ին այս մասին հայտնել է Business Insider լրատվական պորտալը:

ՌԴ-ի նախագահը պատկերված է ի նշան հավանության վեր բարձրացրած բութ մատով: Դրոշի վերեւում անգլերեն գրված է. «Ուրախ եմ օգնել, եղբայր»:

Պորտալը տեղեկատվություն չի հայտնում այն մասին, թե ով է ակցիայի կազմակերպիչը: Business Insider-ը նշում է, որ դրա անցկացման ժամանակ 46-հարկանի երկնաքերի առջեւ կանգնած էին զինվորական համազգեստով մի խումբ մարդիկ: Նրանց գլխներին եղել են կարմիր բեյսբոլկաներ: Նրանցից մեկը ձեռքին ռուսական դրոշ էր բռնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: