Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեռևս անհայտ պայմաններում ուժեղ հրդեհ է առաջացել Խոսրովի անտառներում:

Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձարարականով հրդեհի վայր են մեկնում մեծ թվով հրշեջ-փրկարարներ, իսկ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Խոսրովի անտառ են ժամանում Ոստիկանության զորքերի մեծ թվով ծառայողներ:

Մանրամասները՝ քիչ ուշ: