SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 12–ին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցել 37-ամյա Զավեն Մկրտչյանի մահվան ելքով վրաերթը:
Դեպքի օրը ունեինք այս տեսանյութը, սակայն ձեռնպահ էինք մնում այն հրապարակելուց, մինչդեռ դեպքի մասին տեղեկությունը հրապարակելուց հետո SHAMSHYAN.com-ը էլեկտրոնային փոստով նամակներ էր ստանում և մեզ մեղադրում էին, որ 83-ամյա Աղվան Նավոյանին վերագրում ենք վրաերթը: Այսօր ստիպված ներկայացնում ենք տեսախցիկի նկարահանած կադրերը՝ հետևությունները թողնելով ընթերցողներին:
Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Կոտայք գյուղում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի էր ենթարկել Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 37-ամյա Զավեն Մկրտչյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը, ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ մի պահ կանգնել էր, այնուհետև ավտոմեքենայով դիմել փախուստի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում