Բարսելոնայի կենտրոնում փիքափը հետիոտներին վրաերթի է ենթարկել, ինչից հետո երկու զինված անձ ներխուժել են քաղաքի ռեստորաններից մեկը: Այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
Փիքափը շարժվել է Բարսելոնայի տուրիստական կենտրոնում հավաքված մարդկանց ուղղությամբ, կան վիրավորներ: Ռամբլա փողոցը շրջափակվել է, փակվել է մետրոն: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ավտոմեքենաներ:
Զոհերի թիվը հասել է 13-ի:
Դեպքի հետևանքով վիրավորների մասին տեղեկատվությունը դեռևս չի թարմացվել: Ավելի վաղ նշվում էր 20 մարդ մասին:
Տեղի ունեցածը ոստիկանությունը գնահատել է որպես ահաբեկչություն: Հայտնի է դարձել, որ փիքափի դեպքից հետո Բարսելոնայի թուրքական ռեստորաններից մեկը ներխուժած երկու զինված անձինք պատանդներ են պահում:
Ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը համարվում է ահաբեկչություն: