Այս երկու գործարարներն էլ իրենց ունեցվածքը ձեռք են բերել հայրենիքից հեռու' մեկը Միացյալ Նահանգներում, մյուսը' Ռուսաստանում: Նրանք երկուսն էլ Հայաստանին մեծ թվով նվիրատվություն են անում և կանգնած են իրենց երկրի կողքին: Մասնավորապես' Քըրք Քրքորյանը «Լինսի» հիմնադրամի միջոցով հսկայածավալ գումարներ է ներդրել, որի արդյուքնում էլ ստացել է Ազգային հերոսի կոչում: Իսկ Սամվել Կարապետյանը հսկայական ներդրումներ է անում ՀՀ-ում, Արցախում, ինչպես նաև բարեգործական օգնություն է հատկացնում և վստահ ենք, որ նա էլ մեկ օր կարժանանա Ազգային հերոսի կոչման: Խնդիրը նրանում է, որ երկու խոշոր գործարարներն ու բարերարներն ունեն մեկ տարբերություն. այն կայանում է նրանում, որ Քըրք Քրքորյանն ապրելով և մեծանալով ԱՄՆ-ում' դարձել է ԱՄՆ-ի իրական քաղաքացի ինչպես անձնագրով, այնպես էլ հոգեբանությամբ: Նա իր ամբողջ գործունեությունը կառուցում է Միացյալ Նահանգների տրամաբանությամբ. այսինքն' նրա համար հայկական գործոնը սեփական բիզնեսի զարգացման պրոցեսում կարևոր չէ, ինչը չի կարելի ասել Սամվել Կարապետյանի մասին:
Ուսումնասիրելով Սամվել Կարապետյանի գործունեությունը ՌԴ-ում' պարզ է դառնում, որ նա բիզնես ծավալելու ճանապարհին առաջին հերթին կարևորություն է տալիս հայկական գործոնին:
Սամվել Կարապետյանի ընկերությունները հնարավարության դեպքում նախևառաջ փորձում են համագործակցել հայկական ընկերությունների հետ. այսինքն' հնարավորություն են տալիս, որպեսզի հայկական ընկերությունները «Տաշիր Գրուպ»-ի աշխատանքները իրականացնելով' ևս հսկայական գումարներ աշխատեն: Ուսումնասիրելով «Տաշիր Գրուպ» ընկերությունը, որը իրենից ներկայացնում է հսկայական աշխատանք' կարելի է տեսնել, որ այնտեղ մեծ մասը ազգությամբ հայեր են: Ի տարբերություն Քըրք Քրքորյանի, Սամվել Կարապետյանը ստեղծել է ոչ միայն սեփական, այլ նաև հայկական բիզնես-համակարգը. այսինքն' նրա ընկերությունների զարգացումն ու նրա ընկերությունների ապագան անմիջապես բխում է ոչ միայն Կարապետյանների ընտանիքի, այլ նաև հայ մարդու շահերից: Բոլոր ՀՀ քաղաքացիները, ովքեր ապրում են Ռուսաստանում և ունենում են աշխատանքի խնդիր, հնարավորության դեպքում Սամվել Կարապետյանն աջակցում է նրանց: «Տաշիր Գրուպ»-ը, որը բավականին հսկա ընկերություն է Ռուսաստանում, դարձել է յուրատեսակ մի ընտանիք, որը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ համախմբում և տեր է կանգնում այն հայերին, ովքեր հեռանում են հայրենիքից' Ռուսաստանում սեփական ընտանիքի բարեկեցեցությունն ապահովելու համար: Շատ կարևոր է նաև այն, որ այս ընկերությունը ոչ միայն Հայաստանում գումարներ է նվիրաբերում, այլ նաև գումարներ ներդրում Հայաստանի տնտեսությունում:
Հ.Գ. Այս համեմատությունը բնավ նպատակ չունի մեծարել Սամվել Կարապետյանին կամ քննադատել Քըրք Քրքորյանին: Մենք փորձեցինք ներկայացնել, թե ինչպես կարելի է բիզնես կազմակերել հայրենիքից դուրս, բայց դրա հիմքում դնել ոչ միայն փող աշխատելու կամ գերշահույթներ ունենալու, այլ նաև սեփական հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նպատակը: