Կատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և նախկին ֆուտբոլիստ Նեյմարը իրենց ցավակցությունն են հայտնել Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ:

«Ցավակցում եմ և իմ աջակցությունն եմ հայտնում մեր սիրելի քաղաքում՝ Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին»,- Ինստագրամում գրել է արգենտինացին:

«Թող Աստված օգնի բոլոր տուժածների ընտանիքներին: Աղոթում եմ Բարսելոնայի համար: Սիրում եմ քեզ, Բարսելոնա», – Ինստագրամում գրել է Նեյմարը: