Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հրապարակայնորեն ներկայացրել է արտաամուսնական կապից ծնված որդուն` 31-ամյա Օլեգ Էյդելշտեյնին. հայտնում է Life-ը: Օլեգը մեծացել է Հյուսիսային Օսիայում:
Ժիրինովսկին դիմել է շրջանի բնակիչներին` իր կուսակցության օգտին քվեարկելու կոչով:
«Պետք է աջակցել ՌԼԴԿ-ի ցուցակին, որը գլխավորում է Օլեգ Վլադիմիրի Էյդելշտեյնը: Դուք, երևի, գիտեք, որ նա կապ ունի ինձ հետ, նա իմ որդին է»,- ասել է նա: