Հունահռմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում լավագույնը հռչակվեց աշխարհում:

Այսօր Փարիզում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, մրցումային առաջին օրը Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը:

Ոսկե մեդալի համար պայքարում Օլիմպիական չեմպիոնը առավելության հասավ ռուսաստանցի Մուսա Եվլոևի նկատմամբ: Գրանցվեց 3։1 հաշիվը:

Մինչ այդ՝  մեր ըմբիշը 1/16-ում ուժերը չափեց իրանցի Սեյեդմոստաֆա Սալեհիզադեհի հետ և հաղթեց մրցակցին 3:1 հաշվով:

1/8-ում ուժերը Ալեքսանյանը մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչի հետ և հաղթեց 10:1 հաշվով: Հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում 6։2 հաշվով առավելության հասավ Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 8:0 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ:

Ալեքսանյանն այս տիտղոսին արժանացավ երրորդ անգամ: