Հարկադրված փոփոխություն Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում:

Oգոստոսի 22-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել էր Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին: 

Հրավիրվածների թվում էր նաև «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը:

Հաշվի առնելով, որ Անատոլի Այվազովը հրաժարվել է մասնակցել նախապատրաստական հավաքին և հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հավաքականի մարզչական շտաբը շտապ կերպով հավաքական է հրավիրել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին:

Ազգային հավաքականի մարզական հավաքը կսկսվի վաղը՝ օգոստոսի 28-ին: