Օգոստոսի 25-ին, ժամը 20:15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:30-ի սահմաններում սուր աղիքային վարակի ախտանիշով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա:
ԼՈւՐԵՐ.com-ը Գորիս քաղաքի ԲԿ-ի տնօրեն Սամվել Աֆանդյանից ճշտեց, որ թունավորված 12 երեխները շաբաթ օրը դուրս են գրվել հիվանդանոցից, քանի որ նրանց վիճակը բավարար է եղել. «Բոլոր երեխաների առողջական վիճակը բավարար է, նրանց բոլորին էլ դուրս ենք գրել հիվանդանոցից»:
Հարցին՝պարզվել են արդյոք երեխաների թունավորման պատճառները, ԲԿ-ի տնօրենը ասաց.«Երեխաները բոլորը մեզ մոտ էին տեղափոխվել ղարաբաղյան ճամբարներից մեկից: Բոլորի մոտ նույն ախտանիշն է: Այս պահին երեխաներից վերցված փորձանմուշները ուղարկել ենք Երևան՝ վերջնական հետազոտության: Իսկ մեզ մոտ արված հետազոտությունները թույլ են տալիս ասել, որ երեխաները, հավանաբար, թունավորվել են ջրից»:
Հիշեցնենք, որ սուր աղիքային վարակով Գորիսի ԲԿ են էին տեղափոխվել 2005 թ. ծնված Հ. Հ.-ը, 2004 թ. ծնված Հ. Ե.-ը, 2004 թ. ծնված Հ. Կ.-ը, 2004 թ. ծնված Մ. Մ.-ը, 2004 թ. ծնված Մ. Գ.-ը, 2004 թ. ծնված Ս. Տ.-ը 2002 թ. ծնված Ա. Ղ.-ը, 2001 թ. ծնված Հ. Խ.-ը, 2002 թ. ծնված Զ. Ղ.-ը, 2000 թ. ծնված Է. Ա.-ը, 2000 թ. ծնված Կ. Թ.-ը, 1999 թ. ծնված Ռ. Ս.-ը:
Աղավնի Սուքիասյան