Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական անգամ հորդորել է Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել այդ երկրում կալանավորված Գերմանիայի քաղաքացիներին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

«Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման պատճառով ցավոք անհրաժեշտ է դարձել վերակառուցել երկկողմ հարաբերությունները: Այդ ամենը կանդրադառնա նաև Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններին: Իհարկե, այս ամենը ինձ վշտացնում է, սակայն դա անհրաժեշտ քայլ է»,- ասել է Մերկելը: Կանցլերն ընդգծել է, որ իրենք ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն պետք է նայել իրականության աչքերին:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան դեռևս չի կատարել ԵՄ առջև ունեցած պարտավորությունները, իսկ փախստականների համար այդ երկրին ուղղված երեք միլիարդ դոլարի մեծ մասը ներդրվել է այնպիսի նախագծերում, որոնք կյանքի չենք կոչվել: