Սիրիայում ռուս զինվորական է զոհվել: Նա Օրենբուրգ քաղաքից էր: Հայտնի է զոհված զինվորի ինքնությունը՝ Ալեքսանդր Յագոֆարով: «OrenDay.ru»-ի փոխանցմամբ, Յագոֆարովը զոհվել է օգոստոսի 11-ին, դիակը Օրենբուրգ տեղափոխվել է օգոստոսի 26-ին: Ըստ հաղորդման, մեքենան, որով որոշակի հանձնարարությամբ մեկնել է Յագոֆարովը, պայթել է ականի վրա հայտնվելով: «OrenDay.ru»-ն նաեւ հաղորդում է, որ զոհված զինվորականին մի քանի պետական պարգեւների են արժանացրել: Հուղարկավորությունը ընթացել է փակ դագաղով: