Կառավարությունն այսօրվա նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Կառավարության համաձայնությանը ներկայացրեց ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրիրը:
Հարցի քննարկումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հարց ուղղեց նախարարին. «Պարոն Լոքյան, փաստորեն, Դուք ոչ միայն տարածքային համաչափությամբ եք զբաղվում, այլ նաև միգրացիայո՞վ»:
«Դե, կառավարությունն է զբաղվում, պարո՛ն վարչապետ, Ձեզ հետ միասին»,-պատասխանեց Լոքյանը: