«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի մասին և նշել, որ իպանական ակումբը ներկայումս ամենաուժեղ թիմն է:

«Ռեալ»-ի պատճառով մյուս բոլոր ակումբների համար շատ դժվար կլինի հաղթել Չեմպիոնների լիգայում: Եթե մադրիդցիները պահպանեն կազմը, ապա կշարունակեն իշխել Եվրոպայում ևս 3-4 մրցաշրջան», — Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է Marca-ն:

Մադրիդցիները հաղթել են Չեմպիոնների լիգայի վերջին չորս խաղարկությունից երեքում: